Նորություններ

Վերջերս «Ֆլեշ Մոթորս» ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Johnson Controls Power Solutions» ընկերության դասընթաց շնորհանդեսը: Դասընթացը վարում էր ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետ Կոնստանտին Յադրևսկին, միջացառմանը ներկա էին «Ֆլեշ Մոթորս»-ի գործընկերները և
Բաններներ

 

 

 

 

 

 

Հաշվետվություններ

 

Հաշվապահական հաշվեկշիռ

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Հրապարակվել  է 28.06.2017

 
Մենք Facebook-ում


Hankook Tires սեմինար FLASH MOTORS-ում

2014 թ-ի ապրիլի 15-ին Flash Motors ընկերությունում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված աշխարհահռչակ Hankook կորեական ապրանքանիշի անվադողերին:Այսօր Hankook ընկերությունը զբաղեցնում է 5-րդ տեղը անվադող արտադրողների համաշխարհային վարկանիշում ըստ արտադրության ծավալի և 6-րդը՝ ըստ ֆինանսական շրջանառության։ Ընկերության արտադրական գիծը ներառում է այնպիսի հատվածներ, ինչպիսիք են թեթև ավտոմոբիլային, թեթև բեռնատար և բեռնատար մեքենաները։

Hankook-ը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտային գերարագ անվադողերի արտադրությանը և հանդիսանում է այնպիսի աշխարհահռչակ մրցույթների հիմնական հովանավոր, ինչպիսիք են՝ DTM (Deutche Turing Masters), Formula Drift, ինչպես նաև 24 Heures du Mans ու Sebring. Մեր տարածաշրջանում Hankook ընկերությունը նման սեմինար կազմակերպել էր առաջին անգամ և որպես անցկացման վայր Flash Motors ընկերությունը ընտրվեց, որպես Hankook ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը և ներմուծողը Հայաստանում։

Սեմինարը վարում էին Hankook Tire Rus ընկերության մասնագետները: Հանդիպումը նվիրված էր Hankook-ի ամառային և համասեզոնային անվադողերին։ Ընկերության մասնագետները նաև ներկայացրեցին 2013-2014 թվականների նոր մոդելները․ Ventus S1 noble2 (H452), S1 Evo2 (K117), V12 Evo2 (K120), Dynapro HP2 (RA33), որոնք հանդիսանում են առաջնային կոմպլեկտացիայի նմուշներ այնպիսի ավտոհսկաների համար, ինչպիսիք են՝ BMW, Mercedes, Audi, Volkswagen, Kia, Hyundai, Opel, Chrysler, General Motors, Toyota. Կարևոր է նշել, որ ավելի վաղ Flash Motors և Hankook ընկրությունների սերտ համագործակցության արդյունքում Երևանում բացվել են Hankook Masters բրենդային 2 խանութ, որոնք գտնվում են հետևյալ հասցեներով՝ ք. Երևան, Նորագավիթ, 1-ին փող., 101/9 և Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի, 1-ին փող., 51։