Новости

Վերջերս «Ֆլեշ Մոթորս» ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Johnson Controls Power Solutions» ընկերության դասընթաց շնորհանդեսը: Դասընթացը վարում էր ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետ Կոնստանտին Յադրևսկին, միջացառմանը ներկա էին «Ֆլեշ Մոթորս»-ի գործընկերները և
Баннеры

 

 

 

 

Отчеты

 

Հաշվապահական հաշվեկշիռ

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Հրապարակվել  է 28.06.2017

 
Мы на Facebook


Johnson Controls Power Solutions դասընթաց-շնորհանդես FLASH MOTORS-ում

Վերջերս «Ֆլեշ Մոթորս» ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Johnson Controls Power Solutions» ընկերության  դասընթաց շնորհանդեսը: Դասընթացը վարում էր ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետ Կոնստանտին Յադրևսկին, միջացառմանը ներկա էին «Ֆլեշ Մոթորս»-ի գործընկերները և երկարամյա փորձ ունեցող մասնագետները,  ավտոմարզիկներ և ավտոսիրողներ:

«Johnson Controls Power Solutions» ընկերությունը մեծ ներդրում ունի ավտոմոբիլաշինության զարգացման բնագավառում, ներկայացնում է մեծ ապրանքատեսականի՝  ավտոմոբիլային նստատեղեր, սրահի ձևավորման, կահավորման պարագաներ, ինչպես նաև ավտոմոբիլային մարտկոցների լայն ընտրանի:

Դասընթացը ավտոմոբիլային մարտկոցների, դրանց կառուցվածքի, ճիշտ տեղափոխման, պահպանման, շահագործման ու ախտորոշման թեմայով էր: Մասնագետը հատուկ խոսեց գերմանական արտադրության Berga և Tenax մարտկոցների մասին, որոնք ներկայացնում է «Ֆլեշ Մոթորս» ընկերությունը հայաստանյան շուկայում:

Սա եզակի հնարավորություն էր հայ մասնագետների համար հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն ստանալու և ընկերության արտադրանքի բարձր որակական հատկանիշներին ավելի մանրամասն ծանոթանալու համար, քանի որ հայ ավտոսիրողներից շատերը նույնիսկ չգիտեն ավտոմեքենայի մարտկոցների ճիշտ շահագործման կանոնները, ինչի պատճառով էլ ձմեռային սեզոնին շարժիչը գործարկելու հարցում բարդություններ են ունենում: